ՁեռնարկՀարգելի Հաճախորդ Էլեկտրոնային վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել համակարգում: Գրանցման արդյունքում Դուք կստեղծեք մի վիրտուալ քարտ, որի միջոցով կկարողանաք անվտանգ էլեկտրոնային վճարումներ կատարել:Եթե ցանկանում եք գրանցվել, այցելեք Գրանցում Գրանցման ընթացքում անհրաժեշտ է լրացնել հետևյալ դաշտերը.
Քարտի համարը (ինչպես գրված է քարտի վրա` առանց բացատների).
1. Քարտի համարը
2. Ձեր անունը
3. Վավերական է մինչև
4. Ձեր ծննդյան ամսաթիվը
5. Ձեր բանկային գաղտնաբառը
6. Վիրտուալ քարտի
7. Վիրտուալ քարտի գաղտնաբառը
8. Կրկնել գաղտնաբառը Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք ՙՈւղարկել՚ կոճակը: Այս էջում անհրաժեշտ է սահմանել Ձեր վիրտուալ քարտի միջոցով կատարվելիք միանվագ գործարքի առավելագույն գումարը և բոլոր կատարվելիք գործարքների ընդհանուր գումարը, ինչպես առանձին ծառայությունների, այնպես էլ ընդհանուր սահմանաչափեր բոլոր ծառայությունների համար: Նպատակը հնարավոր կեղծիքներից խուսափելն է: Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի (տեղական, միջազգային, բջջային, Easy եւ Alo քարտերի լիցքավորման, ինչպես նաեւ ՎԻՎԱ Սելլ կլասիկ քարտի խոսելավարձի վճարումները կատարելիս` վճարման սահմանաչափերը պետք է նշեք Կոմունալ Վճարումներ բլոկում: Սննդի, հագուստի, կոշիկի, ծաղիկների, ամսագրերի, գրքերի, ավիատոմսերի, տեխնիկայի, կահույքի, դեղորայքի եւ այլ խանութներից վճարումներ կատարելու համար, անհրաժեշտ է սահմանաչափերը նշել Ապրանքներ Առաքումով բլոկում: Արդյունքում քարտապանը պարտադիր պետք է ստորագրի անդորրագիրը, ապրանքները ստանալուց հետո: Ինտերնետային ծառայությունից, էլեկտրոնային ծառայությունների բաժանորդագրությունից, խաղատներից, բուքմեյքերային եւ այլ ծառայություններից օգտվելու համար քարտապանը պետք է սահմանաչափերը նշի Էլեկտրոնային Ծառայություններ առանց Առաքման բլոկում: Վարկի մարում, արժեթղթերի գնում, քարտից քարտ գումարների փոխանցումներ եւ այլ բանկային gործառնություններ իրականացնելիս` անրաժեշտ է սահմանաչափերը նշել Բանկային եւ Ֆինանսական Ծառայություններ բլոկում: Սահմանել կոմունալ ծառայությունների վճարումների սահմանները
1. Միանվագ գործարքի գումարի սահմանը
3. Գործարքների հաշվիչ
4. Գործարքների ընդհանուր գումարի սահմանը Հիշեք, որ գրանցումից հետո այս տվյալները փոփոխման ենթակա չեն: Եթե փոփոխության անհրաժեշտություն է առաջանում, ապա պետք է նոր վիրտուալ քարտ գրանցել: Հին քարտն ինքնիրեն կվերանա£ Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք ՙՈւղարկել՚ կոճակը վիրտուալ քարտի գոյացման հայտը ներկայացնելու համար: Եթե տվյալները ճիշտ են մուտքագրված, համակարգը վիրտուալ քարտ կստեղծի և դուրս կբերի այն համակարգչի էկրանին: Մի փոքր ուշ համակարգը Ձեզ էլեկտրոնային նամակ կուղարկի ակտիվացման կոդով, որն անհրաժեշտ է Ձեր քարտը գործարկելու համար: Էլեկտրոնային նամակը պարունակում է URL հասցե, որը պետք է այցելել վիրտուալ քարտը գործարկելու համար: Գործարկումից հետո կարող եք օգտագործել Ձեր վիրտուալ քարտը: ՀԱՄԱԿԱՐԳՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՅՆ ԷԼ-ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ, ՈՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՔ ԲԱՆԿԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԸ ԼՐԱՑՆԵԼԻՍ, ԵՎ ՈՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ: ԵԹԵ ՁԵՐ ԷԼ-ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՁԵՎՈՒՄ ՉԵՔ ՆՇԵԼ, ԴԻՄԵՔ ԲԱՆԿԻՆ ԵՎ ԳՐԱՆՑԵՔ ԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ: |