ՀարցերԻնչո՞ւ և ինչպե՞ս պետք է գրանցվել:Այս կայքի միջոցով տրամադրվող ծառայություններից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել Ձեր քարտը: Քարտի գրանցումն անվճար է:
Բացի այդ, անհրաժեշտ է ևս մեկ գաղտնաբառ նշել ստեղծվող վիրտուալ քարտի համար և սահմանել վիրտուալ քարտի վավերականության ժամկետը: Պետք է նաև նշել քարտով կատարվելիք գործարքների (կոմունալ վճարներ, ապրանքներ առաքումով, էլեկտրոնային ծառայություններ առանց առաքման և ֆինանսաբանկային ծառայություններ այլն) գումարային սահմանափակումները: Տես նաև Գրանցում մասը: Ի՞նչ են սահմանները: Ծառայությունների յուրաքանչյուր խմբի համար անհրաժեշտ է սահմանել հետևյալ տվյալները.
Կարո՞ղ եմ փոխել իմ վիրտուալ քարտի տվյալները: Մուտքագրված տվյալները փոփոխման ենթակա չեն: Ցանկացած տվյալª գաղտնագիր, վավերականության ժամկետ, սահմաններ, փոխելու համար անհրաժեշտ է նոր վիրտուալ քարտ ստեղծել, որից հետո հին քարտի գործողությունը կասեցվում է: Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՍտուգե°ք մուտքագրված տվյալները կամ դիմե°ք բանկին, որից ստացել եք Ձեր քարտը՚: Վիրտուալ քարտի գոյացումը կարող է մերժվել մի քանի պատճառով. Մուտքագրված անունը չի համապատասխանում քարտի վրա դաջվածին:
Եթե վերջին երկու տվյալները չեք հիշում, դիմեք Ձեր բանկին: Անվտանգության նկատառումներից ելնելովª քարտի գործողությունը կարող է կասեցվել մի քանի հաջորդական սխալ գրանցման փորձերի դեպքում: Դիմեք Ձեր բանկին քարտը վերագործարկելու համար: Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԳրանցումը մերժված է՚: Հավանաբար, Ձեր քարտի գործողությունը ժամանակավորապես կասեցված է մի քանի հաջորդական անհաջող գրանցման փորձերի պատճառով: Վերագործարկման (ապաբլոկավորման) կոդը Ձեզ կուղարկվի էլեկտրոնային նամակով: Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՏվյալ համարով քարտ գոյություն չունի: Հավանաբար, քարտի համարը սխալ եք մուտքագրել: Հիշե°ք, որ քարտի համարը պետք է մուտքագրվի ճիշտ այնպես, ինպես դաջված է քարտի վրաª առանց բացատների: Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՁեր քարտի օգտագործումը սահմանափակ է՚: Դիմեք Ձեր բանկին: Հավանաբար, փորձում եք գրանցել մի քարտ, որը ԱրՔա համակարգում չէ: Ներկայումս այս վճարային համակարգով էլեկտրոնային գործարքներ կատարել հնարավոր է միայն ԱրՔԱ քարտերի միջոցով: Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԲացակայում է է-փոստի հասցեն՚: ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգում գրանցվելուց և վիրտուալ քարտ ստեղծելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել: ՀամաÏարգը ակտիվացման կոդն ուղարկում է է-փոստի հասցեով, որը նշել եք բանկային գրանցման ձևում: Եթե բանկային ձևում է-փոստի հասցե նշված չէ, չեք կարողանա օգտագործել Ձեր քարտը էլեկտրոնային գործարքների համար: Դիմեք Ձեր բանկին խնդիրը շտկելու համար: Փորձում եմ միանալ (log-in) համակարգին, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙՄուտք չկա՚: 1. Հավանաբար, Ձեր վիրտուալ քարտի գործողությունը կասեցվել է մի քանի հաջորդական սխալ մուտքի փորձերի հետևանքով: Անհրաժեշտ է վերագրանցվել և նոր վիրտուալ քարտ ստեղծել: 2. Հավանաբար, գրանցումից հետո չեք ակտիվացրել Ձեր վիրտուալ քարտը: Դիմեք է-փոստով Ձեզ ուղարկված հասցեին քարտը գործարկելու համար: Փորձում եմ միանալ համակարգին, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙՎավերացում չի կատարվում՚: Հնարավոր է, որ վիրտուալ քարտի համարը և/կամ գաղտնաբառը սխալ եք մուտքագրեք: Ստուգե°ք և փորձե°ք նորից: Փորձում եմ գործարք կատարել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԱնբավարար միջոցներ՚: Հնարավոր պատճառներն են.
1. Հավանաբար գործարքի գումարը գերազանցում է միանվագ գործարքի գումարի սահմանը, որը Դուք սահմանել եք վիրտուալ քարտի ստեղծման ընթացքում: Փորձում եմ գրանցվել կամ գործարք կատարել, բայց ստանում եմ հետեվյալ նշումը. ՙԿասեցված քարտ՚: Քարտը, որ փորձում եք օգտագործել, համակարգի կողմից ճանաչվել է որպես կորցված կամ գողացված: Եթե գտել եք այդ քարտը, դիմեք համապատասխան բանկին կամ զանգահարեք քարտի հակառակ կողմում տպված հեռախոսահամարով: |