Switch to English

Մեր մասին

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ (բաց բաժնետիրական ընկերություն)` “Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ” բաց բաժնետիրական ընկերություն

Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց, ՀայԷկոնոմԲանկն իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: ՀայԷկոնոմԲանկը /նախկին ԽՍՀՄ "Բնակսոցբանկի" հայկական հանրապետական բանկ/ Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում 1991թ. օգոստոսի 26-ին /գրանցման թիվ 1/:

1997 թվականին բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս "Սիլ Կոնցերնի" հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը: Ներկայումս, Բանկը նշանակալի մասնակցություն ունի "Սիլ Ինշուրանս" ՓԲԸ-ի և "Էկոնոմինկասացիա" ԴՓԲԸ բաժնեմասերում:

Բանկը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /EBRD/, Միջազգային ֆինանսական կորպորացիայի` IFC, Համաշխարհային Բանկի (փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիր ), Հայ-գերմանական Հիմնադրամի (միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ծրագիր) միջազգային վարկային ծրագրերին: 2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի "Հիփոթեքային շուկայի կայուն զարգացմում" ծրագրին:

Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ, MONEY GRAM, MIGOM, ANELIK և Быстрая Почта վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, միացել է REUTERS համակարգին:

Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև` էլեկտոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) և պլաստիկ քարտերի թողարկումը և սպասարկումը: Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը: Բացի քարտերով ավանդական ծառայություննեից, բանկը երկրի խոշորագույն տնտեսական կառույցներին մատուցում է նրանց աշխատակիցների աշխատավարձերի քարտերով տրամադրման ծառայությունը: Բանկը հանդիսանում է ներքին պետական կառավարման ՀՀ Կառավարության գործակալ: Բանկի բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում (ArmEx):

2007թ. Moody's Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը բանկին արժանացրել է ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշների:

2008թ. AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը բանկին շնորհել է "BB+" վարկային վարկանիշը` " հնարավոր բարձրացում" կանխատեսմամբ:

Այսօր ՀայԷկոնոմԲանկը ունի լայն մասնաճյուղային ցանց, 34 մասնաճյուղից, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, 16-ը ` ՀՀ մարզերում, 1-ը` ԼՂՀ-ում:

Բանկը սպասարկում է հաճախորդների խոշոր զանգված: 31.03.2009թ. դրությամբ կազմում է ավելի քան 68.9 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում:

31.03.2009թ. դրությամբ բանկն ունի 1422 բաժնետեր (ոչ ռեզիտենտ` 16 բաժնետեր (36.9%)), որոնցից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (53,5%) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (25%):

Բանկի աշխատակիցների թիվը` 750 մարդ (առ 31.03.2009):

31.03.2009թ. դրությամբ ՀայԷկոնոմբանկի ընդհանուր ակտիվները կազմել են 50,563.3 մլն. դրամ, ընդհանուր կապիտալը` 8,412.0 մլն. դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 42,151.3 մլն. դրամ: 31.03.2009 թ. դրությամբ բանկի գործունեությունից ձևավորել է 269.6 մլն. դրամի վնաս:

Գործադիր տնօրեն`Դավիթ Սուքիասյան
Հասցե`0002, Երեւան, Ամիրյան 23/1
Հեռ.`(374-10) 532007, 86 86
Ֆաքս`(374-10) 53 05 06, 53 89 04
Էլ. փոստի հասցե` bank@aeb.am
Ինտերնետ-կայք` http://www.aeb.am

© 2007 BY ARMECONOMBANK CJSC